Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արարատը համազգային խորհրդանիշ է՝ ինքնության սակրալ հիմք

Արարատը համազգային խորհրդանիշ է՝ ինքնության սակրալ հիմք
17.11.2024 | 17:43

Արարատը ավելին է, քան ուղղակի լեռ։ Ավելին է, քան պատմական հայրենիքի ամենաբարձր գագաթ կամ պատմական հիշողության տեսանկյունից սրբազան լեռ հայերի համար։

Արարատը համազգային խորհրդանիշ է։ Ինքնության սակրալ հիմք։ Սիմվոլիզմ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ ենք կորցրել, և թե ինչպես պահպանել մեր տեսակն ու ինքնատիպությունը այս գոյաբանական տեսանկյունից բարդ միջավայրում ու ագրեսիվ, ասիմիլացնող աշխարհում։

Արարատը նաև ազգի երկու մասի բաժանվածության խորհրդանիշն է՝ կոտրված բաժակի չսոսնձվող երկու մասերի` Արևմտյան Հայաստանի, աշխարհասփյուռ հայության և Արևելահայաստանի (այժմյան Արցախից զրկված Լենինյան Հայաստանի) խորհրդանիշ է։

Յուրաքանչյուր ազգ, հատկապես փոքր ազգ, իր ինքնատիպությունն ու ինքնապահպանման մոտիվացիան գտնում է սակրալ սիմվոլիզմի մեջ։ Մեզ համար այդպիսին է Արարատը։

Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը՝ զրկիր նրանց Արարատի ինքնության սիմվոլիզմից։ Զրկիր, ու նրանք լուռ կմեռնեն՝ կա՛մ հեռանալով ու ասիմիլացվելով, կա՛մ ինքնության ֆունդամենտալ կերպարանափոխմամբ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 10331

Մեկնաբանություններ